ՈւԵՖԱ-ն պատժել է Բուլղարիայի հավաքականին

09:47   30 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի Բուլղարիա - Անգլիա (0:6) հանդիպման ժամանակ բուլղարացի ֆանատների ռասիստական վանկարկումների պատճառով ՈւԵՖԱ-ն պատժել է Բուլղարիայի հավաքականին, որը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։

Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 75 հազար եվրոյով։ Առաջիկա երկու տնային հանդիպումներում Բուլղարիան պարտավոր կլին ստադիոնում տեղադրել No To Racism գրությամբ բաներներ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այդ սկանդալից հետո Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը հեռացել էր պաշտոնից։

Բուլղարիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին՝ ընդունելով Չեխիայի հավաքականին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.