16:11 29 հոկտեմբերի, 2019Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարճ տեսաուղերձում հայտնել է, որ վերադառնում է Իսպանիա։
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։
Նրա ծառայություններով հետաքրքրվում են իտալական «Նապոլին», «Միլանն» ու «Ինտերը»։
Իսպանիայում Իբահիմովիչը 2009-2011-ին հանդես է եկել «Բարսելոնայում»։
ՄԼՍ-ի այս մրցաշրջանում Իբրահիմովիչը 31 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.