18:17 27 հոկտեմբերի, 2019Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը +109 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 192 կգ-ով առաջին մոտեցմամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական շտաբը պատվիրել էր 198 կգ, որը աշխարհի չեմպիոնը չկարողացավ բարձրացնել: Սիմոն Մարտիրոսյանը երրորդ մոտեցմամբ 198 կգ-ը պոկեց եւ սահմանեց այս վարժության Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ռեկորդ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունը աշխարհի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսեց 231 կգ-ից եւ փայլուն կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց նաեւ պատվիրված 236 կգ՝ ապահովելով նաեւ երկրորդ փոքր ոսկե մեդալ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանի մարզչական թիմը պատվիրեց 342 կգ՝ փորձելով ռեկորդ սահմանել նաեւ այս վարժությունում, բայց Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հրել ծանրաձողը:
Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.