ԵԱ Մ23․ Սամվել Գասպարյանը նվաճեց չեմպիոնի կոչումը

16:28   27 հոկտեմբերի, 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականի համար ոսկե մեդալ նվաճեց Սամվել Գասպարյանը։

109 կգ քաշային կարգում նա երկամարտում հավաքեց 390 կգ։

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը 176 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իսկ հրում վարժությունում առաջինն էր՝ 214 կգ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։