«Հոֆենհայմը» հաղթեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման, օրվա արդյունքները (տեսանյութ)

19:23   26 հոկտեմբերի, 2019

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց «Ունիոն Բեռլինի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ «Բավարիան» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Երկրորդ տեղում է 17 միավոր վաստակած «Ֆրայբուրգը», որը 2։1 հաշվով առավելության հասավ «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։

«Հոֆենհայմը» Բեռլինում մրցեց «Հերտայի» հետ եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին։ Դրանից հետո հյուրերը խփեցին հաղթական գոլը։

«Հոֆենհայմը» 10-րդն է՝ 14 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»՝ 2։1 (տեսանյութ)

Բենժամեն Պավար, 13, Ռոբերտ Լեւանդովսկի, 53 -  Սեբաստիան Պոլտեր, 86, 11մ

«Ֆրայբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։1

Նիկոլաս Հեֆլեր, 45+3, Նիլս Պետերսեն, 90 - Լուկաս Կլոստերման, 90+3

«Հերտա» - «Հոֆենհայմ»՝ 2։3 (տեսանյութ)

Դոդի Լուկեբակիո, 55, Սալոմոն Կալու, 69 - Յուրգեն Լոկադիա, 33, Անդրեյ Կրամարիչ, 38, Բենջամին Հուբներ, 80

Հեռացում՝ Վլադիմիր Դարիդա («Հերտա»), 84, երկրորդ դեղին քարտ

«Պադերբորն» - «Դյուսելդորֆ»՝ 2:0

Աբդուլհամիդ Սաբիրի, 43, Սեբաստիան Շոնլաու, 64

«Շալկե» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0։0

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։