12:22 14 մարտի, 2012Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական խորհուրդը (BBBC) մարտի 14-ին Կարդիֆում կայանալիք նիստում կքննարկի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, գերծանրքաշայաին Դերեկ Չիսորայի ոչ մարզական վարքի գործը:
Բրիտանական խորհրդի պաշտոնական հայտարարությունում նշված է, որ Չիսորան հրավիրվել է գործի լսումներին՝ 25-րդ կետով. ոչ մարզական վարք: Բռնցքամարտիկին սպառնում է ցմահ որակազրկում, հաղորդում է BBBC-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենում բրիտանացին պարտվեց ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին՝ չկարողանալով նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտից առաջ նա ապտակեց Վիտալի Կլիչկոյին, ռինգում ջրով թքեց Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, իսկ մենամարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք սարքեց աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.