ԵԱ․ Կարեն Ավագյանը՝ Մ20 չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

22:27   24 հոկտեմբերի, 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 364 կգ արդյունքում չեմպիոն է հռչակվել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը: Երկամարտի 358 կգ արդյունքով փոխչեմպիոնն է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը:

Կարեն Ավագյանը պոկում վարժությունում երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 170 կգ եւ այս վարժությունում մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի ռեկորդ սահմանել: Երրորդ մոտեցման համար Ավագյանը պատվիրել է 172 կգ, սակայն չի կարողացել բարձրացնել: Հրում վարժությունում երկրորդ փորձով գլխավերեւում պահել է 194 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրել է 197, սակայն չի կարողացել հրել: Արա Աղանյանը պոկել է 162 կգ, հրել 196 կգ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։