09:11 25 հոկտեմբերի, 2019Իմ առջեւ խնդիր կար դրված բարձրացնել այն կիլոգրամները, որը կհայտավորեին մարզիչներս: Բոլոր մոտեցումները կատարեցի եւ հաղթեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուխարեստից ասաց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների նորընծա չեմպիոն Լիանա Գյուրջյանը:
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 եւ Մ23 առաջնությունում կանանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը 215 կգ երկամարտի արդյունքով չեմպիոն է հռչակվել՝ նվաճելով այս քաշային կարգի բոլոր 3 ոսկե մեդալները. պոկում վարժություն՝ 95 կգ, հրում՝ 120 կգ:
«Ուրախ եմ, որ կարողացա շրջանցել բոլոր մրցակիցներիս: Հավատում էի, որ կկարողանամ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք արել էի մարզումների ընթացքում: Օրինակ՝ Բաթումիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 97 կգ էի պոկել, բայց հրումում 120 կգ-ը դեռ չեմ գերազանցել: Մրցահարթակում հաղթում ես, երբ հավատում ես ուժերիդ, իսկ ես միշտ հավատում եմ իմ ուժերին»,- ասաց մարզուհին:
Նշենք, որ Լիանա Գյուրջյանի անձնական մարզիչը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանն է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.