80 միլիոն եվրոյով «Բավարիա» տեղափոխված Էրնանդեսը լուրջ վնասվածք է ստացել

16:14   23 հոկտեմբերի, 2019

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» պաշտոնական կայքում հայտնել է թիմի պաշտպան Լուկաս Էրնանդեսի լուրջ վնասվածքի մասին, որը 23-ամյա ֆուտբոլիստը ստացել է հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։ «Բավարիան» հաղթել էր 3։2 հաշվով։

Աջ ոտնաթաթի մկանահոդային կապերի մասնակի պատռվածքի հետեւանքով Էրնանդեսը բաց կթողնի մի քանի շաբաթ։

Հիշեցնենք, որ Էրնանդեսն այս ամռանն է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Բավարիա» 80 միլիոն եվրոյով։ Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 6, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպման։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։