Մ-17․ Շոտլանդիա - Հայաստան՝ 2։0

11:10   23 հոկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը անցկացրել է առաջին հանդիպումը 2020թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում, որը մեկնարկել է Շոտլանդիայում։

7-րդ խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Շոտլանդիայի, Խորվաթիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականները։

Խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների թիմը մրցեց շոտլանդացիների հետ եւ պարտվել է 0։2 հաշվով։

Հայաստան Մ-17

1․ Գոռ Մատինյան, 2․ Էդգար Թամազյան (15. Հայկ Հովհաննիսյան, 75՛), 4․ Էրիկ Սիմոնյան, 5․ Ստյոպա Մկրտչյան, 6․ Գոռ Առաքելյան, 7․ Լևոն Վարդանյան (14. Կարեն Հովհաննիսյան, 65՛), 8. Էդգար Փիլոյան, 9․ Արթուր Սերոբյան, 10․ Սարգիս Սահակյան (17․ Միսակ Հակոբյան, 76՛), 11․ Սպարտակ Հայրապետյան (19. Կարեն Դավթյան, 53՛), 22․ Կարեն Գալստյան (21. Սամվել Հակոբյան, 65՛):

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Լեսկանո

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։