France Football-ը մանրամասնել է՝ ինչու Նեյմարը չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

21:16   22 հոկտեմբերի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը չի հավակնում 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին մեծաթիվ վնասվածքների պատճառով, հայտնում է France Football-ը:

«Նեյմարը չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում, քանի որ հարձակվողն այս տարի բազմաթիվ հանդիպումների չի մասնակցել վնասվածքների պատճառով: Բացի այդ, Նեյմարի մասնակցությամբ խաղում ՊՍԺ-ն պարտություն է կրել Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ՝ «Ռենի» հետ խաղում»,- ասված է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 30 ֆուտբոլիստ: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։