Ունաի Էմերի․ Արժանի չէինք պարտության

11:35   22 հոկտեմբերի, 2019

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է «Շեֆիլդ Յունայթեդից» կրած 0։1 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 9-րդ տուրում։

«Մենք արժանի չէինք պարտության։ Նրանք մեկ գրոհ կազմակերպեցին եւ գոլ խփեցին։ Մենք պետք է այդպիսի գոլեր բաց չթողնենք։ Մենք «Շեֆիլդից» շատ գոլային պահեր ստեղծեցինք, բայց գոլ չխփեցինք։ «Շեֆիլդը» բոլորից քիչ է գոլ բաց թողնում Պրեմյեր լիգայում։

Մեր կազմում այժմ շատ են երիտասարդները, որոնք փորձ են հավաքում, բայց ամենակարեւորը հաղթելն է»,- Էմերիի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենալն» 9-րդ տուրից հետո 15 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Շեֆիլդը» 9-րդն է՝ 12 միավորով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։