Yachine Trophy. Աշխարհի լավագույն դարպասապահի կոչման 10 հավակնորդները

00:05   22 հոկտեմբերի, 2019

France football-ը հրապարակել է 2019 թվականի աշխարհի լավագույն դարպասապահի կոչման 10 հավակնորդներին:

Տարվա լավագույն դարպասապահը դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք միջոցառման ժամանակ կարժանանա Լև Յաշինի անվան մրցանակին:

Առաջին հնգյակ. Ալիսոն Բեքեր «Լիվերպուլ», Մանուել Նոյեր «Բավարիա», Էդերսոն «Մանչեսթեր Սիթի», Անդրե Օնանա «Այաքս», Վոյցեխ Շչեսնի «Յուվենտուս»:

Image

Երկրորդ հնգյակ. Յան Օբլակ «Աթլետիկո Մադրիդ», Կեպա Արիզաբալագա «Չելսի», Սամիր Հանդանովիչ «Ինտեր», Ուգո Լյորիս «Տոտենհեմ», Մարկ-Անդրե տեր Շտեգեն «Բարսելոնա»:

Image

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն դարպասապահի կոչմանն արժանացել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։