Կլոպն Անգլիայում չի հաղթել միայն Սուլշերին

22:47   21 հոկտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

The Sun-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի մարզիչներից հաղթանակի չի կարողացել հասնել միայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի նկատմամբ:

«Լիվերպուլն» այժմ 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 13-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։