Grand Swiss. Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի խաղացին (ֆոտո)

20:01   21 հոկտեմբերի, 2019

Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

34-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը և այժմ 7.5-ական միավորով կիսում են 2-3 տեղերը:

Զուգահեռ ընթացող պարտիայում ամերիկացի Ֆաբիանո Կարաունան ոչ ոքի խաղաց Հիկարո Նակամուրայի հետ և 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կարաունային հավասարվելու հնարավորություն ունեն չինացի Վանգ Հաուն, ռուսաստանցի գրոսմայստերներ Կիրիլ Ալեքսեենկոն և Նիկիտա Վիտյուգովը և անգլիացի Դևիդ Հոուելը, որոնց մասնակցությամբ պարտիաներն այժմ ընթացքի մեջ են:

FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։