Ֆլորենտինո Պերեսը Ժոզե Մոուրինյոյին առաջարկել է վերադառնալ «Ռեալ»

11:10   21 հոկտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ՝ առաջարկելով նրան վերադառնալ Արքայական թիմ, հաղորդում է El Chiringuito-ն։ Պերեսը մտադիր է «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել ֆրանսիացի Զինեդին Զիդանին։

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին։

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալը» 0։1 հաշվով պարտվեց «Մալյորկային» եւ 18 միավորով երկրորդ տեղում է՝ 1 միավոր հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։