Grand Swiss․ Վերջին տուրում՝ Լեւոն Արոնյան - Մագնուս Կարլսեն

10:46   21 հոկտեմբերի, 2019

Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի վերջին տուրում հոկտեմբերի 21-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 10 տուրից հետո նրանք վաստակել են 7-ական միավոր։

7,5 միավորով առաջին տեղը միանձնյա զբաղեցնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սեւերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի (7 միավոր) հետ։

Առաջին տեղին հավակնում են նաեւ 7-ական միավոր ունեցող եւ վերջին տուրում իրար հետ մրցող ռուսաստանցիներ Կիրիլ Ալեքսեենկոն ու Նիկիտա Վիտյուգովը եւ չինացի Հաո Վանն ու անգլիացի Դեւիդ Հաուելը։

Վերջին տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։30-ին։

FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։