Grand Swiss․ Կարուանան՝ միանձնյա առաջատար վերջին տուրից առաջ

00:15   21 հոկտեմբերի, 2019

Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի 10-րդ տուրում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոյին եւ 7,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Կեսական միավոր են հետ Լեւոն Արոնյանը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան, որի հետ 10-րդ տուրում ոչ ոքի էր խաղացել  հայկական շախմատի առաջատարը։ 7-ական միավոր ունեն նաեւ չինացի Հաո Վանը, ռուսաստանցիներ Կիրիլ Ալեքսեենկոն ու Նիկիտա Վիտյուգովը, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, անգլիացի Դեւիդ Հաուելը։

Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա վերջին տուրը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։

FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։