Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները

23:45   20 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ ոքի արդյունքը (1։1) Անգլիայի առաջնության 9-րդ տուրում։

«Սա այն արդյունքը չէ, որին ձգտում էինք, բայց պետք է գոհ լինենք՝ հաշվի առնելով զարգացումներն այս խաղում։ Ես չհավանեցի մեր խաղն առաջին կեսում։ Մենք թույլ տվեցինք «Մանչեսթեր Յունայթեդին» ճնշում գործադրել եւ խաղալ ագրեսիվ։ Նրանք կարողացան անել այն, ինչ ցանկանում էին։

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները։ Երբ մրցավարը դիտում էր կրկնապատկերը, ես վստահ էի, որ նա կտեսնի խախտում։ Այնտեղ ակնհայտ խախտում էր։ Սա խնդիր է։ Հետո Մանեի գոլը չարձանագրվեց։ Գրեթե ամեն ինչ մեր դեմ էր, բայց մենք չենք պարտվել, ամեն ինչ կարգին է»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն։ «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 13-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։