Յուրգեն Կլոպ․ Աշխարհը հիմա նման է կրկեսի

15:50   20 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի կասկածում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հզոր ուժ է եւ կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ առաջիկա դիմակայությունում։

Sky Sports-ը «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներից կազմած խորհրդանշական հավաքականում ընդգրկել է «Լիվերպուլի» 11 ֆուտբոլիստների։

«Պարզապես ծիծաղելի է տեսնել, որ խորհրդանշական հավաքականում միայն մեր ֆուտբոլիստներն են։ Սա ծուղակ է։ Աշխարհը հիմա նման է կրկեսի, եւ մենք դրա կենտրոնում ենք։ Բայց դա չի ազդում իմ գործողությունների վրա։ Ես 100 տոկոսով վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հզոր է»,- Կլոպի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը հոկտեմբերի 20-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։