18:02 19 հոկտեմբերի, 2019Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Տամբովի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդիպման 76-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ հաղթանակ պարգևելով «Ուրալին»:
Հանդիպման ավարտից հետո «Տամբովի» հայաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել:
«Ուրալն» այժմ 17 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Տամբովը» 8 միավորով վերջին տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր
«Տամբով» - «Ուրալ»՝ 1:2
Օբուխով, 61 - Իլյին, 73, Հարոյան, 76
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.