Գվարդիոլա․ Հիմա «Լիվերպուլն» անում է ֆանտաստիկ բաներ, բայց առջեւում դեռ 50 խաղ կա բոլոր մրցաշարերում

15:21   19 հոկտեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին։ Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլից» հետ է 8 միավոր։

«Ամեն մրցաշրջան տարբերվում է նախորդից։ Այս փուլում չի կարելի ստույգ խնդիրներ դնել, պետք է ապրել ներկայով։ Ապրիլ-մայիսին կմտածենք վերջնագծի մասին։ Հիմա «Լիվերպուլը» ֆանտաստիկ բաներ է անում, բայց առջեւում դեռ 50 խաղ կա բոլոր մրցաշարերում։ Առաջադիմում են նաեւ «Չելսին» ու «Արսենալը»։ Խաղի մակարդակն անընդհատ աճում է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Քրիսթալ Փելասին», «Լիվերպուլը»՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։