Լեմպարդը քննադատել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչներին

12:21   19 հոկտեմբերի, 2019

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը քննադատել է Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբին։ Նա դժգոհ է, որ թիմի կիսապաշտպան Նգոլո Կանտեին վնասվածք ստանալուց հետո թույլ չեն տվել վերադառնալ անգլիական ակումբ եւ հայտավորել են ազգային թիմի հաջորդ խաղին՝ թողնելով պահեստայինների կազմում։

«Կանտեն բուժզննում է անցել Ֆրանսիայի հավաքականի երկրորդ խաղից մեկ օր առաջ եւ հստակ էր, որ նա չի կարող խաղալ։ Բայց նրան ընդգրկեցին պահեստայինների թվում։ Սա կատակ չէ։ Ակնհայտ էր, որ Կանտեն չի խաղալու։ Նա պետք է վերադառնար ակումբ օպտիմալ վերականգնողական փուլ անցնելու համար»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը 1։0 հաշվով պարտության էր մատնել Իսլանդիայի թիմին։ Այդ խաղում Կանտեն հայտավորված չէր։ 8-րդ տուրում Ֆրանսիան 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը թուրքերի հետ, Կանտեն մնաց պահեստայինների նստարանին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։