Մեսի․ Ակնհայտ է, որ «Բարսելոնայում» կմնամ մինչեւ կարիերայիս ավարտը

11:47   19 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է կատալոնական ակումբի հետ իր պայմանագրի երկարաձգման հարցը։

«Մենք բառացիորեն վերջերս ենք քննարկել պայմանագիրս։ Չեմ ցանկանում պայմանագրով պարտավորություն ստանձնել խաղալ ոչ լիարժեք մարզավիճակում։ Չեմ ցանկանում, որ պայմանագիրը գործի, եթե ես վնասվածք ունենամ։

Ցանկանում եմ հանդես գալ, քանի դեռ կլինեմ լավ մարզավիճակում, բայց ակնհայտ է, որ ես կմնամ «Բարսելոնայում» մինչեւ կարիերայիս ավարտը»,- ասել է Մեսին Metro FM 95.1-ի եթերում։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» 32-ամյա Մեսիին առաջարկել է 10 տարվա նոր պայմանագիր, հետագայում ակումբում պաշտոն զբաղեցնելու հնարավորությամբ։

2017 թվականին կնքած 4 տարվա պայմանագրով Մեսին իրավունք ունի ամեն մրցաշրջանի ավարտից հետո միակողմանի խզել պայմանագիրը եւ հեռանալ «Բարսելոնայից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։