Սիմեոնե․ Կատալոնիայում ֆուտբոլը հիմա առաջին տեղում չէ

11:14   19 հոկտեմբերի, 2019

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման տեղափոխելը։ Խաղը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին Կատալոնիայի մայրաքաղաքում, սակայն տեղափոխվել է քաղաքական անկայուն իրավիճակի եւ բողոքի ցույցերի հետեւանքով։

«Այս իրավիճակում կան ֆուտբոլային խաղից շատ ավելի կարեւոր հարցեր։ Հույս ունեմ, որ շուտով Կատալոնիայում կլինի հանգիստ եւ խաղաղ իրավիճակ։ Այս պահին ֆուտբոլն առաջին տեղում չէ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։