Լեմպարդ. Լավ հարաբերություններ ունեմ Մոուրինիոյի հետ

22:14   18 հոկտեմբերի, 2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի ակումբի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի հետ:

«Ես լավ հարաբերություններ ունեմ Մոուրինիոյի հետ: Մենք երբեմն զրուցում ենք, տարբեր հարցեր քննարկում կապված ակումբի հետ:

Ես արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ մարզչական աշխատանքով և ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում այլ մասնագետների հետ խորհրդակցելու մեջ»,- The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Լեմպարդը:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Չելսին» 14 միավորով 5-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։