Զիդան. Չեմ ասի, թե ինչ ենք խոսել Պոգբայի հետ

20:47   18 հոկտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչ պայմաններում է Դուբայում հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Ակումբային առաջնություններում ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում ես և Պոգբան միաժամանակ գտնվել ենք Դուբայում: Ես կոնֆերանսի էի մասնակցում, իսկ նա զբաղվում էր իր գործերով: 

Մեր հանդիպումը պատահականության արդյունք է, սակայն ես չեմ ասի, թե մենք ինչ ենք խոսել իրար հետ: Դա անձնական է»,- Պոգբայի խոսքը մեջբերում է AS-ը:

Ավելի վաղ The Mirror-ը հաղորդել էր, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դուբայում հանդիպել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Զիդանը ցանկանում է հայրենակցին տեսնել «Ռեալում»։ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։