Ադրիան. «Լիվերպուլը» չունի հիմնական դարպասապահ

09:40   18 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը հայտարարել է, որ պայքարելու է «Լիվերպուլի» մեկնարկային կազմում իր տեղը ունենալու համար:

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի լինեմ «Լիվերպուլի» հիմնական դարպասապահը: Այժմ ակումբում չկա հիմնական դարպասապահ, քանի որ թե ես, թե Ալիսոնը այս ակումբի հիմնական դարպասապահներն ենք:

Ես 32 տարեկան եմ և չեմ ցանկանում նստել պահեստայինների նստարանին: Մրցակցությունը միշտ օգտակար է լինում թիմի համար»,- Ադրիանի խոսքը փոխանցում է Telegraph-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը ծանր վնասվածք էր ստացել մրցաշրջանի մեկնարկային խաղերից մեկում: 27-ամյա դարպասապահն այժմ գտնվում է ապաքինման վերջին փուլում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։