20:43 17 հոկտեմբերի, 2019Լեգենդար ամերիկացի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ, 53-ամյա Մայք Թայսոնը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ վերադառնալու հնարավորության մասին:
«Ես լավ մարզավիճակում եմ գտնվում, սակայն դժվար թե որոշեմ վերադառնալ ռինգ: Իմ արագությունն ու ամրությունը տարիների ընթացքում պահպանվել են:
Ինձ դուր է գալիս երիտասարդ բռնցքամարտիկների հետ շփվելը: Նրանցից ես շատ բան եմ սովորում»,- The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Թայսոնը:
Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռացել է 2005 թվականին: Ամերիկացի բռնցքամարտիկն իր կարիերայում 50 հաղթանակ է տարել և պարտվել 6 մենամարտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.