Շումախերի մենեջերը վստահ է, որ Շումախերի որդին մեծ հաջողությունների կհասնի Ֆորմուլա-1-ում

19:15   17 հոկտեմբերի, 2019

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբին Կեմն անդրադարձել է Շումախերի որդու՝ Միկ Շումախերի մրցելույթներին:

«Միկը հրաշալի ավտոարշավորդ է: Նա վաղ թե ուշ հայտնվելու է Ֆորմուլա-1-ում և մեծ հաջողությունների է հասնելու: Ես վստահ եմ դրանում: Միկին մեծ ապագա է սպասվում»,- GrandPX.news-ի հաղորդմամբ՝ ասել է Կեմը:

Նշենք, որ Միկ Շումախերը 2018 թվականին դարձել է Եվրոպայի Ֆորմուլա-3-ի չեմպիոն: 2019 թվականից 20-ամյա ավտոարշավորդը հանդես է գալիս Ֆորմուլա-2-ում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերն Միխայել Շումախերը գիտակցության է եկել: Ավտոարշավորդն այլևս անկողնային վիճակում չէ և չի ստանում արհեստական շնչառություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։