«Բարսելոնան» հրաժարվել է փոխել «Ռեալի» հետ հանդիպման օրը

17:52   17 հոկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հրաժարվել է փոխել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման օրը, հաղորդում է Sport.es-ը:

Իսպանիայի չեմպիոնի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին քննարկումներ են ունեցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ և երաշխավորել են, որ Կատալոնիայում տեղի ունեցող ցույցերն իրենց ազդեցությունը չեն ունենա Սուպերկլասիկոյի վրա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 18-ին: Այժմ հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» 16 միավորով երկրորդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։