Մեսի․ Լա Լիգան Չեմպիոնների լիգայից կարեւոր է

13:09   17 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին խոսել է ակումբի մրցաշարային առաջնահերթությունների մասին։

«Չեմպիոնների լիգան առանձնահատուկ մրցաշար է, որի գավաթը ցանկանում ենք նվաճել ամեն տարի։ Բայց մենք գիտենք, որ Լա Լիգան ավելի կարեւոր է, քանի որ թույլ է տալիս մրցունակ լինել Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Դժվար է վատ հանդես գալ առաջնությունում եւ հաջողություն ունենալ Եվրոպայում։

Այո, մենք ավելի շատ խոսում ենք Չեմպիոնների լիգայում հաղթանակների մասին, բայց չենք մոռանում նաեւ Իսպանիայի առաջնության եւ գավաթի խաղարկության մասին, քանի որ ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում»,- արգենտինացի հարձակվողի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մեսին հոկտեմբերի 16-ին 6-րդ անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ռմբարկուի մրցանակին՝ «Ոսկե խաղակոշիկին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։