Լյուքսեմբուրգ․ Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակիչում է

16:50   16 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ թենիսի Լյուքսեմբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ մարզուհին մրցել է Ռումինիայի ներկայացուցիչ Մոնիկա Նիկուլեսկուի հետ եւ առավելության է հասել 6։2, 7։5 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 39 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Մարգարիտա Գասպարյանը կամ Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի, կամ ամերիկացի Կորի Գաուֆի եւ ռուսաստանցի Աննա Բլինկովայի դիմակայության հաղթողի հետ։

Լյուքսեմբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 226 հազար եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։