Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (ուղիղ)

22:06   15 հոկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում 8-րդ տուրում Ֆինլանդիայի հավաքականից կրած պարտությունից հետո ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

«Առաջին խաղակեսում պայքարում էինք, կարգապահ էինք գործում: Երկրորդ խաղակեսում փորձում էինք ակտիվացնել խաղը փոփոխությունների միջոցով, բայց չստացվեց:

Երկրորդ գոլից հետո Ֆինլանդիան ավելի լավ էր խաղում: Մինչև այդ մենք հավասար պայքար էինք մղում, իսկ հետո կորավ խաղային կարգապահությունը:

Զգացվեց մեր մի քանի առաջատարների բացակայությունը: Կամոն մեր թիմի ոգին է, արագությունն է: Մխիթարյանը տարբերություն է ստեղծում խաղադաշտում:

Մյուս 2 խաղերում ձգտելու ենք խաղալ հաղթանակի համար: Պետք է կրկին ձգտենք վերգտնել մեր խաղը:

Ընտրական փուլի առաջին երկու խաղերում զգույշ էինք գործում, սակայն հետո փոխեցինք մարտավարությունը: 6 հանդիպումներից երեքում հաղթեցինք, մեկ հանդիպում ավարտեցինք ոչ ոքի և 2 պարտություն կրեցինք»,- ասել է Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Տուրկուում տեղի ունեցած խաղում Հայաստանի թիմը պարտվեց 0։3 հաշվով։

Եվրո-2020, J խումբ, 8-րդ տուր

Ֆինլանդիա - Հայաստան՝ 3:0

Ֆրեդրիկ Յենսեն, 19, Տեմու Պուկի, 61, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։