Վան դեր Սարը նշել է՝ որ ակումբներին է մերժել մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը

19:04   15 հոկտեմբերի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը հայտարարել է, որ մինչև մանչեսթերյան ակումբ տեղափոխվելը կարող էր հայտնվել «Լիվերպուլում» կամ «Բորուսիայում»:

«2001 թվականին առաջարկներ եմ ունեցել «Լիվերպուլից» և «Բորուսիայից», սակայն ընտրեցի «Ֆուլհեմը»»,- վան դեր Սարի խոսքը փոխանցում է T-Online-ը:

Հիշեցնենք, որ Էդվին վան դեր Սարը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2005-2011 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 266 հանդիպման:

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում վան դեր Սարը հանդես է եկել 1995-2008 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։