Ռակիտիչի տեղափոխության համար կպայքարի 2 թիմ

17:56   15 հոկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բարսելոնայից», հայտնում է Marca-ն:

31-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և իտալական «Միլանը»: 

Թուրինի «Յուվենտուսը», որն ամռանը ցանկանում էր պայմանագիր կնքել Ռակիտիչի հետ, հրաժարվել է խորվաթ կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրությունից:

Հիշեցնենք, որ Ռակիտիչը կորցրել է տեղը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ հիմնականում դուրս գալով փոխարինման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։