15:49 15 հոկտեմբերի, 2019Աշխարհի նախկին առաջին ռակետ, 38-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը շնորհավորել է Կորի Գաուֆին՝ WTA շարքի մրցաշարերում առաջին տիտղոսի կապակցությամբ։ 15-ամյա ամերիկացի մարզուհին Ավստրիայի Լինց քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում 6:3, 1:6, 6:2 հաշվով պարտության էր մատնել Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին։
«Շատ հուզիչ է։ Իմ շնորհավորանքները»,- Թվիթերում գրել է Սերենա Ուիլյամսը։
Լինցի մրցաշարի ընթացքում Կորի Գաուֆը կարիերայում առաջին անգամ պարտության էր մատնել համաշխարհային դասակարգման լավագույն տասնյակում ընդգրկված թենիսիստուհու։ Քառորդ եզրափակիչում նա 7:6 (7:1), 6:4 հաղթել էր հոլանդացի Կիկի Բերտենսը։ Կորի Գաուֆն առաջին անգամ ընդգրկվել է WTA-ի դասակարգման լավագույն 100-ի շարքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.