Ֆրանսիայի սպորտի նախարարը ՈւԵՖԱ-ին խնդրել է պատժամիջոց կիրառել Թուրքիայի հավաքականի նկատմամբ

14:09   15 հոկտեմբերի, 2019

Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանուն քննադատել է Թուրքիայի հավաքականին, որի ֆուտբոլիստները Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո-2020-ի ընտրական խաղում (1։1) գոլ խփելուց հետո զինվորական ողջույնի ժեստ են ցուցադրել։

«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային եւ ոստիկանությանը անվտանգ հանդիպման ապահովման աշխատանքներին համար։ Թուրք խաղացողները խոչընդոտեցին այդ ջանքերին՝ ցուցադրելով զինվորական ողջույն, ինչը հակասում է սպորտի ոգուն։ ՈւԵՖԱ-ին խնդրում եմ պատժամիջոց կիրառել Թուրքիայի հավաքականի նկատմամբ»,- գրել է սպորտի նախարարը Թվիթերում։

Նշենք, որ 44-ամյա Մարսինյանուն ծագումով ռումինացի է, լողորդի կարիերայի ընթացքում ներկայացրել է Ֆրանսիան, դարձել է 2000թ․ Սիդնեյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։