09:09 15 հոկտեմբերի, 2019Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Տուրկուում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։
NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը․
Արամ Հայրապետյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Արթուր Միրանյանը։
Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից (Ֆինլանդիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.