20:38 14 հոկտեմբերի, 2019Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը հոկտեմբերի 13-ին Շվեյցարիայում տեղի ունեցած վերականգնողական մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպմանը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Տուրկուում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։
Լիխտենշտեյնի դեմ նախորդ խաղում (1։1) Արթուր Միրանյանը դուրս էր եկել փոխարինման։
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նաեւ Հենրիխ Մխիթարյանն ու Կամո Հովհաննիսյանը։
Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից (Ֆինլանդիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.