«Բարսելոնան» ձմռանը ձեռքբերումներ չի ունենա

18:50   14 հոկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք չբերել, հաղորդում է Marca-ն:

«Բարսելոնան» մինչև մրցաշրջանի ավարտ խաղալու հնարավորություն կտա առաջին թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին: Խաղաժամանակ կստանան նաև ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստները:

Նշվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայից» կհեռանա թիմի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

Հիշեցնենք, որ Ռակիտիչի ծառայություններով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հետաքրքրվում էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։