«Չելսին» անդրադարձել է հոկեյում Չեխի նորամուտին

18:12   14 հոկտեմբերի, 2019

Լոնդոնի «Չելսին» մեկնաբանել է ակումբի նախկին դարպասապահ Պետր Չեխի նորամուտը տախօղակով հոկեյում:

«Մեր նախկին դարպասապահը մի քանի դրվագում հրաշալի գործեց՝ փրկելով իր թիմին: Չեխը ճանաչվեց հանդիպման լավագույն հոկեյիստ, ինչն, իհարկե, հիշարժան կդարձնի նրա նորամուտը: Շնորհավորում ենք Չեխին և ամենայն բարին մաղթում հետագա կարիերայում»,- ասված է «Չելսիի» պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա անգլիական «Գիլդֆորդ Ֆենիքս» թիմում։

Անգլիական երկրորդ ազգային լիգայի խաղում «Գիլդֆորդ Ֆենիքսը» հաղթել է հետխաղյա բուլիտներով։ 37-ամյա Չեխը հետ է մղել երկու հարված և ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։