Հայ պատանի շախմատիստները 4 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

15:16   14 հոկտեմբերի, 2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացրել է 8 շախմատիստ:

Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել երկրորդ տեղը: Նույն տարիքային խմբում Արթուր Դավթյանը 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի, հայտնում է ՀՇՖ կայքը: 

Մինչև 16 տարեկանների մրցաշարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանը ներկայացնող Ռուդիկ Մակարյանը։ Ռուսաստանցի Ստեֆան Պողոսյանը նույն ենթախմբում արժանացել է արծաթե մեդալի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։