Սերբիայի հավաքականի մարզիչը ստելու համար պատժել է Լուկա Յովիչին

19:28   13 հոկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը որոշել է պատժել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին՝ նրան չհրավիրելով ազգային թիմի Պարագվայի եւ Լիտվայի թիմերի դեմ խաղերին, հաղորդում է AS-ը։

Սեպտեմբերի տեղի ունեցած Եվրո-2020-ի ընտրական խաղերում Յովիչը 3 րոպե է անցկացրել Պորտուգալիայի դեմ, իսկ Լյուքսեմբուրգի դեմ խաղը բաց թողեց՝ պատճառաբանելով վնասվածքը։ Սակայն արդեն չորս օր անց 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպմանը։

Նման վերաբերմունքի պատճառով Տումբակովիչը որոշել է Յովիչին դուրս թողնել հավաքականի հայտացուցակից։

Պարագվայի հետ ընկերական խաղում Սերբիան հաղթել է 1։0 հաշվով։

Լիտվայի հետ ընտրական խաղը սերբերը կանցկացնեն հոկտեմբերի 14-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։