Պոգբայի վերադարձը խաղադաշտ սպասվում է «Լիվերպուլի» դեմ խաղում

13:12   13 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է Անգլիայի առաջնության 9-րդ տուրում, գրում է mirror.co.uk-ը։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հոկտեմբերի 20-ին կընդունի առաջատար «Լիվերպուլին»։

Պոգբան ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Արսենալի» հետ խաղում (1։1)։

«Մանչեսթեր Յունայթեդը» 8 խաղից հետո 9 միավորով 12-րդ տեղում է։ «Լիվերպուլը» տարել է 8 հաղթանակ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։