Grand Swiss․ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հաղթանակները

11:50   13 հոկտեմբերի, 2019

Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին, Գաբրիել Սարգսյանը՝ լեհ Կասպեր Պիորունին, Ռոբերտո Հովհաննիսյանը՝ Էլինա Դանիելյանին։ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի, Վլադիմիր Հակոբյանը՝ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։ Կարեն Մովսիսյանը պարտվեց ԱՄՆ-ի ներկայաուցիչ Սամուել Սեւյանին, Սերգեյ Մովսեսյանը՝ հնդիկ Աբհիմանյու Պուրանիկին։

Առաջատարներ են են 3-ական միավոր վաստակած չինացի Հաո Վանը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։ Գաբրիել Սարգսյանն ունի 2,5, Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2-ական, Կարեն Մովսիսյանն ու Էլինա Դանիելյանը՝ 1-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 0,5 միավոր։

FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։