20:34 12 հոկտեմբերի, 2019Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ժամանել է Լիխտենշտյենի մայրաքաղաք Վադուց եւ առաջին անգամ այդ պաշտոնում ներկա կլինի Հայաստանի ազգային հավաքականի արտագնա խաղին։
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը․
Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Ռումյան Հովսեփյան, Մարկոս Պիզելի, Սարգիս Ադամյան, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան։
Նշենք, որ եթե Հայաստանի թիմը հաղթի, ապա ռեկորդ կսահմանի։ Ընտրական մրցաշարերում ազգային հավաքականը 7 խաղից հետո երբեւէ չի ունեցել 12 միավոր։
Սամվել Սուքիասյան՝ Վադուցից (Լիխտենշտեյն)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.