Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Սամպդորիան»

19:41   12 հոկտեմբերի, 2019

Իտալական «Սամպդորիան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց Կլաուդիո Ռանիերիին։ 67-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Այս մրցաշրջանում Ռանիերին կստանա 1 միլիոն եվրո աշխատավարձ, նաեւ բոնուս, եթե թիմը պահպանի տեղի Ա Սերիայում։

Ռանիերիի նախորդ ակումբը «Ռոման» էր, որը նա լքել էր անցած մրցաշրջանի ավարտից հետո։

Իտալիայի առաջնության 7 տուրից հետո «Սամպդորիան» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Ռանիերին նախկինում գլխավորել է «Կալյարին», «Նապոլին», «Ֆիորենտինան», «Վալենսիան», Մադրիդի «Աթլետիկոն», «Չելսին», «Պարման», «Յուվենտուսը», «Ռոման», «Ինտերը», «Մոնակոն», Հունաստանի հավաքականը, «Լեսթեր Սիթին», «Նանտը», «Ֆուլհեմը»։ 2016-ին «Լեսթերի» հետ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։