Լա Լիգայի նախագահ. Շնորհակալ եմ Մեսիին, որ չի հեռացել Իսպանիայից

22:15   11 հոկտեմբերի, 2019

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ Իսպանիայի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրների մասին:

«Ես Մեսիի խնդիրների մասին իմացել եմ, երբ կարդացել եմ նրա հարցազրույցը: Իհարկե, եթե մենք տեղյակ լինեինք խնդիրների մասին, կկանգնեինք Մեսիի կողքին:

Ես շնորհակալ եմ Մեսիին, որ այդ դժվար պահին չի հեռացել Իսպանիայից: Եթե առաջիկայում նա կրկին խնդիրներ ունենա հարկային մարմինների հետ, մենք թույլ չենք տա, որ Մեսիի հանդեպ սխալ վերաբերմունք ցուցաբերվի»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ RAC1-ին տված հարցազրույցում Մեսին հայտարարել էր, որ տարիներ առաջ Իսպանիայի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրների պատճառով մտածել է «Բարսելոնայից» հեռանալու մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։