Պրեմյեր լիգա․ Սեպտեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

17:04   11 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արժանացել է անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչի կոչմանը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Մրցանակին հավակնում էին նաեւ Ֆրենկ Լեմպարդը («Չելսի»), Էդի Հաուն («Բորնմութ») եւ Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի»)։

«Լիվերպուլը» սեպտեմբերին Անգլիայի առաջնությունում անցկացրել է երեք հանդիպում, 3։1 հաշվով հաղթել է «Նյուքասլին», 2։1 հաշվով՝ «Չելսիին», 1։0 հաշվով՝ «Շեֆիլդ Յունայթեդին»։

«Լիվերպուլը» 8 տուրում տարել է նույնքան հաղթանակ եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետ է 8 միավոր։

Պրեմյեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը անցած ամիս չորս խաղում խփել է հինգ գոլ։

Կոչմանը հավակնում էին նաեւ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Կեւին դե Բրույնեն եւ Ռիյադ Մահրեզը, «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հյոն Մինը, «Լեսթերի» պաշտպան Ռիկարդու Պերեյրան, «Բորնմութի» հարձակվող Կալում Ուիլսոնը և «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։